«Ռեալ Մադրիդ» ՖԱ–ն անընդունելի է համարում Իսպանիայի արքայական գավաթի խաղարկության եզրափակչի համար նշանակված մրցավարների կողմից այսօր արված հրապարակային հայտարարությունները։
Այս հայտարարությունները, որոնք անակնկալ կերպով թիրախավորել են ազատ խոսքի իրավունքի շրջանակում գործող լրատվամիջոցի՝ Realmadrid TV-ի տեսանյութերը, արվել են միտումնավոր՝ եզրափակչից ընդամենը 24 ժամ առաջ, և ուղղված են եղել եզրափակչի մասնակիցներից մեկի՝ «Ռեալ Մադրիդի» դեմ։ Դրանք ևս մեկ անգամ ապացուցում են տվյալ մրցավարների հստակ ու բացահայտ հակակրանքը և թշնամանքը «Ռեալի» նկատմամբ։
Հայտարարությունները հատկապես զարմացնող են՝ իրենց սպառնալիք պարունակող երանգով, մրցավարների միասնության վրա հղում կատարելով և ենթադրյալ միջոցառումների ու քայլերի մասին ակնարկելով, որոնք բացարձակապես չեն համապատասխանում արդարության, օբյեկտիվության և անաչառության այն սկզբունքներին, որոնք պետք է գերիշխեն համաշխարհային մասշտաբով հարյուրավոր միլիոնավոր մարդկանց ուշադրությունը գրավող ֆուտբոլային իրադարձությունից ժամեր առաջ։
Տեղի ունեցածի լրջությունը հաշվի առնելով՝ «Ռեալ Մադրիդը» ակնկալում է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և մրցավարական կառույցների պատասխանատուները համապատասխան քայլեր կձեռնարկեն՝ պաշտպանելու իրենց հաստատությունների հեղինակությունն ու արժանապատվությունը։