Հոդվածներ

«ՊՍԺ»-ն չի պատրաստվում առաջարկ կատարել Ռամոսին
16.11.2020
1512 0

«ՊՍԺ»-ն չի պատրաստվում առաջարկ կատարել Սերխիո Ռամոսին, քանի որ ֆրանսիական ակումբի համար ներկա պահին գերնպատակ է Կիլիան Մբապեին թիմում պահելը։ 

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ «ՊՍԺ»-ն պատրաստ է եռամյա պայմանագիր առաջարկել «Ռեալի» ավագին, ում գործող պայմանագիրը «Արքայական» ակումբի հետ ավարտվում է 2021-ի ամռանը։ 

Նշվում էր, որ փարիզյան ակումբը պատրաստ է տարեկան 20 մլն եվրո աշխատավարձ տալ իսպանացուն։ 

Marca-ի փոխանցմամբ, «ՊՍԺ»-ի քաղաքականության մեջ չի մտնում 34-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելը։ Տիագո Սիլվայի ծառայություններից հրաժարվելու հիմնական պատճառը հենց նրա տարիքն էր։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված