Լա լիգայի 30-րդ տուրում «Ռեալն» արտագնա խաղում ուժերը չափեց «Սելտայի» հետ և ծանր պայքարում կարողացավ հաղթանակի հասնել։
Հանդիպման հաշիվը բացվեց 19-րդ րոպեին՝ «արքայական» ակումբի առաջատար Կարիմ Բենզեմայի դիպուկ իրացրած 11-մետրանոցի շնորհիվ։ Թիմերն ընդմիջման գնացին այս հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսում Նոլիտոն հավասարեցրեց հաշիվը (53'), սակայն «Ռեալին» կրկին օգնության հասավ Բենզեմայի 11-մետրանոց հարվածը։
64-րդ րոպեին 11-մետրանոցից վրիպելուց հետո 5 րոպե անց կրկին 11-մետրանոց նշանակվեց և ֆրանսիացին այս անգամ չվրիպեց։
«Ռեալը» 69 միավորով շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը, «Սելտան» 36 միավորով 11-րդն է։
Հաջորդ տուրում «արքայական» ակումբը ապրիլի 9-ին սեփական հարկի տակ կընդունի «Խետաֆեին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։