1967 թվականի ապրիլի 1-ին «Ռեալ Մադրիդը» Եվրոպայի գավաթի եզրափակիչում 91։83 հաշվով հաղթեց «Օլիմպիա Միլանին»։
Եվրոպայի երկրորդ գավաթը նվաճելուց երկու տարի անց, թիմը կրկին տիրեց բաղձալի գավաթին: «Սերուցքայինները» Եվրոպայի ամենաբարձր մրցաշարը երրորդ անգամ հաղթեցին 1967 թվականի ապրիլի 1-ին: Պեդրո Ֆերանդիսի ղեկավարությամբ «Ռեալ Մադրիդը» Մադրիդում ուժեղ գտնվեց իտալական թիմից։
Իտալական թիմը գործող չեմպիոնն էր, սակայն «սերուցքայիններից» փայլուն կերպով աչքի ընկան Էմիլիանոն՝ 29 միավոր և Այքեն՝ 23 միավոր: Այս տիտղոսը վկայում էր «Ռեալի» դոմինանտությունը Եվրոպայում, որը նվաճեց վերջին 4 տարում 3–րդ տիտղոսը։
«Ռեալ Մադրիդ» (91). Ջ. Ռ. Ռամոս (4), Էմիլիանո (29), Մակայնթայր (14), Այքեն (23), Լույկ (17), Սայնզ (0), Մոնսալվե (2) և Սեվիլյանո (2)։
«Օլիմպիա Միլան» (83). Պիերի (4), Չուբին (32), Վիանելո (12), Ռոբինս (6), Մասինի (14) – Ռիմինուչի (5), Օնկարո (3), Իելլինի (4) և Ֆանտին (3):