«Ռեալին» կտրամադրեն «էսպանյոլի» դեմ խաղի մրցավարների խոսակցությունների ձայնագրությունները։
Հիշեցնենք, որ այդ խաղում «Ռեալը» զիջեց մրցակցի 1։0 հաշվով։ Հանդիպման գլխավոր մրցավար Ալեխանդրո Մունիս Ռուիզը «Էսպանյոլի» պաշտպան Կարլո Ռոմերոյին դեղին քարտ ցույց տվեց Մբապեի հետ պայքարում շատ կոպիտ խաղօ համար։ Արդյունքում նույն Ռոմերոն դարձավ հաղթական գոլի հեղինակ։
Նշվում էր, որ «Արքայական» ակումբը պահանջել է հանդիպման գլխավոր մրցավարի ու վիդեոօգնականների միջև տեղի ունեցած խոսակցությունների ձայնագրությունները, հակառակ դեպքում նրանք բողոքով կդիմեն ադմինիստրատիվ դատարան։
Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի նախագահ Ռֆայել Լուսանը այսօր կայացած խորհրդակցության ժամանակ նշել է, որ «Ռեալը» կստանա այդ ձայնագրությունները։ Նա նաև նշել է որ այսուհետ բոլոր ակումբները հնարավորություն կունենան իրենց մասնակցությամբ խաղերի ձայնագրություններն ունենալ։
Los Merengues, Realmadrid.am