Ամանսիո Ամարոն կդառնա «Ռեալի» պատվավոր նախագահը և այդ պաշտոնում կփոխարինի Պակո Խենտոյին։
Լեգենդար Պակո Խենտոն, որը կյանքից հեռացավ 2022 թվականի հունվարի 18-ին, «Ռեալում» խաղացել է 1953-ից 1971 թվականներին։
Այս ժամանակահատվածում նա «սերուցքայինների» կազմում մասնակցել է 600 խաղի, խփել 182 գոլ։ Նա ֆուտբոլի պատմության միակ խաղացողն է, որը 6 անգամ նվաճել է Եվրոպական չեմպիոնների գավաթը։
82-ամյա Ամարոն ակումբում հանդես է եկել 1962-ից 1976 թվականներին և 9 տարի խաղացել Խենտոյի հետ։ Նա մասնակցել է 471 խաղի ու խփել 154 գոլ։ Ընդհանուր առմամբ, նա 13 տիտղոս է նվաճել. Իսպանիայի առաջնություն (9), Եվրոպական չեմպիոնների գավաթ (1), Իսպանիայի գավաթ (3):
Նախքան Խենտոն, սերուցքայինների» պատվավոր նախագահը Ալֆրեդո դի Ստեֆանոն էր, որը «Ռեալի» պատմության մեծագույն մարդկանցից մեկն է։