Հոդվածներ

Կլոպը՝ «Ռեալու՞մ»
31.03.2025
1631 0

Հայտնի գերմանացի մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է վերադառնալ մարզչական աշխատանքին։

TBR Football-ի հաղորդմամբ` գերմանացի մասնագետը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»։

«Արքայական ակումբում» Կլոպին համարում են Կառլո Անչելոտիի իդեալական հետնորդը, քանի որ նա կարողանում է աշխատել աստղերի հետ և գիտի, թե ինչպես զարգացնել երիտասարդներին։

Կլոպը չի շտապում վերադառնալ աշխատանքի, սակայն համարվում է, որ «Ռեալի» առաջարկը նրան երկար մտածել։

Հիշեցնենք, որ Կլոպը «Լիվերպուլում» աշխատել է 2015-ից մինչև 2024 թվականը։ 2025 թվականի հունվարի 1-ից նա սկսել է կատարել Red Bull-ի ֆուտբոլային ուղղության գլոբալ ղեկավարի պարտականությունները։