Հոդվածներ

Նոր մանրամասներ
27.03.2025
1732 0

«Ռեալը» համաձայնության է հասել «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ՝ պայմանագիր կնքելու վերաբերյալ։

Սպասվում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի իսպանական ակումբ 2025 թվականի ամռանը՝ ստորագրելով հնգամյա պայմանագիր։

Հաղորդվում է, որ «Ռեալը» Ալեքսանդր-Առնոլդին առաջարկել է տարեկան շուրջ 15 միլիոն եվրո աշխատավարձ (հարկերը ներառյալ), ինչպես նաև բոնուսներ արդյունավետության համար և ստորագրման բոնուս։

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» սան է և 2016 թվականից հանդես է գալիս ակումբի առաջին թիմում։

Այս ընթացքում նա անցկացրել է 349 հանդիպում, խփել 22 գոլ և կատարել 87 գոլային փոխանցում։

«Լիվերպուլի» հետ նա նվաճել է Չեմպիոնների լիգան։