«Բորնմութի» կենտրոնական պաշտպան Դին Հեյսենը հայտնվել է «Ռեալի» և «Չելսիի» ուշադրության կենտրոնում։
Մադրիդյան և լոնդոնյան ակումբների սկաուտները 19-ամյա ֆուտբոլիստի խաղին հետևել են Իսպանիայի հավաքանակում նրա նորամուտի խաղում, որտեղ վերջինս խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 41-րդ րոպեին։
«Ռեալը» ուշադիր հետևում է Հեյսենի ելույթների և արդեն իսկ կապ է հաստատել նրա շրջապատի հետ։
Բացի այդ, «Արքայական» ակումբի ներկայացուցիչները հետևել են նաև Նիդերլանդների հավաքականի և «Այաքսի» ձախ պաշտպան Յորել Հատոյի խաղին, բայց Հեյսենի խաղը նրանց ավելի է դուր եկել։
Los Merengues, Realmadrid.am