Հոդվածներ

«Ռեալը» հերթական մարզումն է անցկացրել
08.10.2020
1829 0

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները շաբաթվա երրորդ մարզումն են անցկացրել «Ռեալ Մադրիդ Սիթիում»: 

Մարզումն անցկացվել է առանց հավաքականներ հրավիրված ֆուտբոլիստների:

Խստորեն պահպանվել է Լա լիգայի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված բժշկական արձանագրությունը:

Տաքացման և վնասվածքների կանխարգելման վարժություններից հետո թիմի ֆուտբոլիստներն աշխատել են գնդակով, զարգացրել պրեսինգը: 

Այնուհետև ֆուտբոլիստները փոքր խաղադաշտում անցկացրել են մարզումային խաղ, որից հետո զարգացրել են հարվածները: 

Մարիանոն անհատական մարզում է անցկացրել ինչպես մարզադահլիճում, այնպես էլ խոտածածկին, մինչդեռ Էդեն Ազարը, Դանի Կարվախալը, Ալվարո Օդրիոսոլան ու Էդեր Միլիտաոն շարունակում են ապաքինվել վնասվածքից:

Fenomeno, Realmadrid.am