Հոդվածներ

Ֆիգու. «Մբապեն իրեն յուրահատուկ չպետք է զգա «Ռեալում»
21.04.2025
152 0

Լուիշ Ֆիգուն կարծում է, որ Կիլիան Մբապեն չպետք է անհանգստանա երկրպագուների սուլոցների համար։

«Ռեալի» հարձակվողը «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ կայացած հանդիպմանը հետևում էր տրիբունայից որակազրկման պատճառով։ Խաղի 20-րդ րոպեին, երբ մեծ էկրանով ցույց տվեցին ֆրանսիացուն, երկրպագուները սկսեցին բուռն սուլել նրա հասցեին։ 

Նմանատիպ ռեակցիա երկրպագուները դրսևորել էին նաև «Արսենալի» դեմ կայացած խաղում, երբ հարձակվողը փոխարինվեց վնասվածքի պատճառով։ 

«Մբապեն չպետք է իրեն յուրահատուկ զգա։ Մեզ՝ բոլորիս են սուլել «Բեռնաբեուում»։ Առաջին մրցաշրջանները «Ռեալում» երբեք հեշտ չեն լինում». նշել է «Արքայական» ակումբի նախկին ֆուտբոլիստը։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված