Հոդվածներ

«Վիրտուս» – «Ռեալ Մադրիդ»․ Մենամարտ առանց սայթաքելու իրավունքի
13.03.2025
136 0

 Եվրոլիգա, 29-րդ տուր

«Վիրտուս» – «Ռեալ Մադրիդ»

Այսօր՝ 23:45 (Երևանի ժամանակով)

Չուս Մատեոյի «Ռեալը» այս երեկո պայքարի դուրս կգա Եվրոլիգայի 29-րդ տուրում՝ նպատակ ունենալով բարձրանալ աղյուսակում։ Խաղն ունի վճռորոշ նշանակություն փլեյ-օֆֆ մտնելու պայքարում։

Բասկետբոլի Եվրոլիգայի կանոնավոր առաջնության ավարտին մնացել է 6 տուր, և «Ռեալը» պայքարում է փլեյ-օֆֆ դուրս գալու համար։ Այսօր առաջին «եզրափակիչը» Բոլոնիայում է։

Մրցակիցը «Վիրտուսն» է, որը կորցրել է շանսերը շարունակելու պայքարը, բայց իր հարկի տակ փորձելու է դադարեցնել 6 պարտությունների շարքը։ Մադրիդցիները վերջին երկու արտագնա խաղերում հաղթել են իտալացիներին։

«Ռեալին» այժմ

1 հաղթանակ է բաժանում play-in գոտուց

 2 հաղթանակ՝ անմիջապես փլեյ-օֆֆ դուրս գալուց

«Վիրտուսի» կորուստը՝ Կլայբերնը, մեծ է, բայց նրանց կազմում դեռ վտանգավոր են Բելինելին, Մորգանը և Շենգելիան։

«Ռեալի» հաղթաթղթեր են Տավարեշի գերիշխանությունը, Ուսման Գարուբայի վերջին մարզավիճակը ու հզոր կոլեկտիվ խաղը։

Վիճակագրություն

9 խաղ Եվրոպայում

«Ռեալը» հաղթել է 5-ում

Այս մրցաշրջանում մադրիդցիներն արդեն հաղթել են Բոլոնիային՝ 98-86 (Հեզոնյա՝ 20 միավոր)։


Ամենակարդացված