Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» երկխաղյա դիմակայության արդյունքում (2:1, 1:1 (2-4 11մ․) հաղթահարեց «Ատլետիկոյի» արգելքը և քառորդ եզրափակիչում ուժերը կչափի «Արսենալի» հետ։
«Ռեալ Մադրիդը» 40-րդ անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի/Եվրոպական չեմպիոնների գավաթի քառորդ եզրափակիչ, ինչը մրցաշարի ռեկորդ է։ Երկրորդ տեղում «Բավարիան» է՝ 35 անգամ։
«Ռեալը» բոլոր 4 երկխաղյա դիմակայություններում պայքարից դուրս է թողել «Ատլետիկոյին» ՉԼ–ում/Եվրոպական չեմպիոնների գավաթում, իսկ բոլոր մրցաշարերում 6 տասնմեկ մետրանոց հարվածաշարերում էլ հաղթել է «հնդկացիներին»։
«Ռեալ Մադրիդը» դարձել է առաջին թիմը ՉԼ–ի/ԵՉԳ-ի պատմության մեջ, որը 6-ից 6 խաղում հաղթել է նույն մրցակցին (ներառյալ եզրափակիչները)։ Երկրորդ տեղում «Բավարիան» է՝ 5-ից 5 հաղթանակ «Արսենալի» նկատմամբ։
Լուկա Մոդրիչը՝ 39 տարին լրանալուց հետո ամենաշատ հանդիպում անցկացրած խաղացողն է ՉԼ-ի պատմության մեջ (12 խաղ)։ Նրան հաջորդում են Պեպեն և Ուեարը՝ 11-ական խաղ։
Մոդրիչը դարձել է «Ռեալի» պատմության մեջ ՉԼ-ում 3-րդ ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստը՝ 132 հանդիպում (հավասարվել է Ռաուլին)։ Առաջատարը Կասիլյասն է՝ 152, իսկ երկրորդը՝ Բենզեման՝ 133։
Անչելոտին անցկացրել է իր 75-րդ հանդիպումը որպես «Ռեալի» գլխավոր մարզիչ ՉԼ-ում։ Նա առաջին մարզիչն է ակումբի պատմության մեջ, որը հասել է այդ ցուցանիշին։
Ֆերլան Մենդին դարձել է 4-րդ ֆրանսիացին, ով 200 խաղ է անցկացրել «Ռեալի» կազմում։ Առաջատարը Բենզեման է՝ 648, ապա Վարանը՝ 360, և Զիդանը՝ 227։
Գալահերի գոլը 27-րդ վայրկյանին «Ռեալի» պատմության մեջ ամենավաղը բաց թողած գոլն էր ՉԼ-ում՝ 2007-ից ի վեր։ Այն ժամանակ Մակայը խփել էր 10-րդ վայրկյանին։
Վինիսիուսն առաջին անգամ վրիպեց 11–մետրանոցից պաշտոնական խաղում՝ «Ռեալի» կազմում։ Մինչ այդ նա 8 անգամ անընդմեջ իրացրել էր 11–մետրանոցները՝ սկսած 2024-ի հունվարից։
«Ռեալի» ֆուտբոլիստները առաջին անգամ 2013/14 մրցաշրջանից ի վեր չեն իրացնում երկու 11–մետրանոց նույն մրցաշրջանում՝ ՉԼ-ում։ Մբապեն վրիպեց «Լիվերպուլի» դեմ, իսկ Վինիսիուսը՝ «Ատլետիկոյի»։