Արդա Գյուլերը հայտնվել է գերմանական «Այնտրախտի» ուշադրության կենտրոնում։
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի տեղեկություններով, այն իրավիճակին, որտեղ հայտնվել է թուրք ֆուտբոլիստը, ուշադիր կերպով հետևում է «Այնտրախտը»։ Ֆրանկֆուրտյան ակումբում գիտեն, որ Գյուլերը այնքան էլ գոհ չէ իր ստացած խաղաժամանակից։
Չնայած այս ամենին, գերմանական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակը՝ հարձակման աջ եզրը լրացնելու համար, մնում է «Ֆրայբուրգի» ֆուտբոլիստ Ռիցու Դոանը։
Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում Արդան «Ռեալի» կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am