• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռյուդիգերը ցանկանում է ԵՎՐՈ-ի 1/4 եզրափակչում հանդիպել Իսպանիայի ընտրանուն

Հոդվածներ

Ռյուդիգերը ցանկանում է ԵՎՐՈ-ի 1/4 եզրափակչում հանդիպել Իսպանիայի ընտրանուն
30.06.2024
1371 0

Գերմանիայի հավաքականի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը խոսել է ԵՎՐՈ 2024-ի 1/4 եզրափակչում Իսպանիայի ընտրանու դեմ սպասվող դիմակայության մասին։ 

«Ուզում եմ խաղալ Իսպանիայի դեմ։ Ես երեք ընկեր ունեմ այնտեղ, ուստի կարծում եմ, որ հիանալի հանդիպում կլինի». նշել է Ռյուդիգերը։

Հիշեցնենք, որ գերմանացի պաշտպանը ճանաչվել է Դանիայի դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Գերմանացիները մրցակցի նկատմամբ առավելության հասան 2։0 հաշվով։

Իսպանիայի հավաքականն էլ իր հերթին 4։1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց վրացիների նկատմամբ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված