Վաղը Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ ուժերն է չափելու «Չելսիի» հետ։
Այդ խաղի համար «Սերուցքայինները» հայտավորել են 23 ֆուտբոլիստների։
Դարպասապահներ. Կուրտուա, Լունին, Ֆուիդիաս։
Պաշտպաններ. Դանի Կարվախալ, Դավիդ Ալաբա, Խեսուս Վալյեխո, Նաչո, Միլիտաո, Մարսելո և Ֆերլան Մենդի։
Կիսապաշտպաններ. Կրոս, Մոդրիչ, Վալվերդե, Կազեմիրո, Լուկաս Վասկես, Սեբալյոս, Կամավինգա։
Հարձակվողներ. Ասենսիո, Բեյլ, Ռոդրիգո, Վինիսիուս, Մարիանո և Բենզեմա։
Հայտացուցակից դուրս են մնացել Իսկոն, Յովիչը և Ազարը։ Իսկոն դեռ «Սելտայի» դեմ խաղից առաջ վնասել էր մեջքը ու դեռևս պատրաստ չէ խաղադաշտ դուրս գալ։ Յովիչը վնասվածք է ստացել միջազգային դադարի ընթացքում, իսկ Ազարը ենթարկվել է վիրահատության։
Հանդիպումը կարող է բաց թողնել նաև թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին։ Այսօր նա հերթական թեստն է հանձնել և ներկա չի գտնվել թիմի մարզմանը։
Los Merengues, Realmadrid.am