Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Բետիս» – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո
02.03.2025
1002 0

Իսպանիայի առաջնության 26–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով պարտվեց «Բետիսին»։

«Ռեալ Մադրիդը» վերջին հինգ հանդիպումներում միայն մեկ հաղթանակ է տարել Լա Լիգայում (Հ - 1, Ո - 2, Պ - 2)

 Վերջին 3 մրցաշրջաններում «Ռեալ Մադրիդը» ոչ մի անգամ չի հաղթել «Բետիսին» նրա հարկի տակ։ «Սերուցքայինները» վերջին անգամ «վարունգների» դաշտում հաղթանակ տարել են 2021 թվականի օգոստոսին։

21-րդ դարում երկրորդ անգամ «Ռեալ Մադրիդը» պարտվեց «Բետիսին» Լա Լիգայում՝ բացելով խաղի հաշիվը։ Առաջին անգամ անդալուզցիները կամային հաղթանակ էին տարել 2008 թվականին։

Իսկոն երկրորդ անգամ է գոլ խփում «Ռեալի» դարպասը։ Առաջին անգամ նա դա արել էր 2012 թվականի դեկտեմբերին՝ «Մալագայի» կազմում։

«Ռեալի» գոլը «Բետիսի» դարպասը գրանցվեց 19 փոխանցումից բաղկացած խաղային դրվագից հետո, ինչը լավագույն ցուցանիշն է այս մրցաշրջանում Լա Լիգայի արտագնա հանդիպումներում։

 «Ռեալի» վերջին 41 գոլերը Լա Լիգայում խփվել են միայն լեգեոնականների կողմից. սա ակումբի պատմության ամենաերկարատև նմանատիպ շարքն է։

Վինիսիուսը անցկացրեց իր 300-րդ հանդիպումը «Ռեալ Մադրիդի» կազմում։


Ամենակարդացված