• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կրկին անգամ խոսել է Սուպերլիգայի մասին

Հոդվածներ

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կրկին անգամ խոսել է Սուպերլիգայի մասին
04.03.2022
1780 0

Վերջին օրերին մամուլում կրկին լուրեր են տարածվում Սուպերլիգայի վերսկսման մասին։ 

Նշվում էր, որ »Յուվենթուսի» նախագահը պետք է ներկայացնի Սուպերլիգայի նոր ծրագիրը, որի կազմում պետք է լինեն 20 ակումբներ։ 

«Անյելին պետք է բացատրի այդ ամենը, այլապես կարծիք կստեղծվի, որ նա ստում է։ Իմ կարծիքով նրա տանը օրեր առաջ հանդիպում է տեղի ունեցել «Ռեալի» և «Բարսելոնայի» ղեկավարների հետ։ Այժմ նրանք ասում են, որ երաշխավորված տեղ չեն ունենալու Սուպերլիգայում։ Դա սուտ է։ 

Շատ բարդ է լինելու Սուպերլիգայում ներառել անգլիական ակումբներին, ուստի նրանք ստեղծում են եվրոպական մրցաշար, որը լինելու է երկու մակարդակով։ 

Այդ երեք ակումբները իրենց համար թշնամիներ են ստեղծել՝ մասնավորապես ՈՒԵՖԱ-ից և ԱՊԼ-ից։ Մենք այդ ամենը գիտենք, քանի որ որոշակի ինֆորմացիա ունենք։ 

Նրանք պնդում են, որ Սուպերլիգայի ստեղծումը չի վնասի ներքին առաջնություններին, սակայն պետք է հիմար լինես, որ հավատաս դրան։ Անկասկած դա վնաս է հասցնելու ներքին առաջնություններին։ 

Ինձ համար դա վիրավորական է և այժմ ես ինձ ստորացված եմ զգում։ Նրանք մեծ վնաս են հասցնելու մեզ». նշել է Տեբասը։

Los Merengues, Realmadrid.am