• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալն» ու Վինիսիուսը նոր պայմանագրի վերաբերյալ քննարկում կունենան մի քանի շաբաթից

Հոդվածներ

«Ռեալն» ու Վինիսիուսը նոր պայմանագրի վերաբերյալ քննարկում կունենան մի քանի շաբաթից
04.11.2024
699 0

«Ռելաը» շուտով բանակցություններ կսկսի Վինիսիուսի հետ՝ նոր պայմանագրի շուրջ։ 

Marca-ի փոխանցմամբ, ակումբի ղեկավարությունը պլանավորում է մի քանի շաբաթից սկսել բանակցությունները ֆուտբոլիստի շրջապատի հետ։ 

Բրազիլացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2027 թվականի ամառը։ Այդ պահին նա կլինի 27 տարեկան, որը համարվում է մաքսիմալ արդյունավետության տարիք։ «Արքայական» ակումբում պատրաստ են բոլոր խաղաքարտերը բացել, բայց Marca-ի փոխանցմամբ, ֆուտբոլիստը ինքն է գործընթացի պատասխանատուն լինելու։ 

Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում Վինին մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am