• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բուտրագենիոն՝ «Ատլետիկոյի» մասին. «Հեշտ չի լինելու, բայց մենք վստահում ենք մեր խաղացողներին»

Հոդվածներ

Բուտրագենիոն՝ «Ատլետիկոյի» մասին. «Հեշտ չի լինելու, բայց մենք վստահում ենք մեր խաղացողներին»
22.02.2025
359 0

ՉԼ-ի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչում «Ռեալի» մրցակիցը կլինի «Ատլետիկոն»։ 

«Ռեալի» սպորտային տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն ամփոփել է վիճակահանության արդյունքները։ Երկու շատ բարդ հանդիպումներ են մեզ սպասվում, բայց մենք վստահում ենք մեր ֆուտբոլիստներին ու գիտենք, թե ինչ նշանակություն ունի այս մրցաշարը մեզ համար։

«Մենք շատ լավ ենք ճանաչում միմյանց։ «Ատլետիկոն» շատ ուժեղ է պաշտպանությունում և լավ է գործում հարձակվելիս։ 

Իհարկե, խաղացանկը աննկարագրելի բարդ է։ Բոլոր խաղերը շատ լարված են լինելու և մեծ ջանքեր են պահաջելու։ Պետք է լավ նախապատրաստվել։ Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի դուրս գանք քառորդ եզրափակիչ։

Վնասվածք ստացած շատ ֆուտբոլիստներ ունեիքն, բայց թիմը կարողացավ վերականգնվել։ «Մանչեսթեր Սիթիի» հետ դիմակայությունը հիասքանչ էր, և այժմ գալիս է որոշիչ փուլը։ Խաղային օրացույցը շատ հագեցած է, բայց մենք պատրաստ կլինենք». նշել է Բուտրագենիոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված