Հոդվածներ

Կարերասը խախտում է լռությունը
06.05.2026
85 0

«Ռեալ Մադրիդի» խաղացողը հանդես է եկել հայտարարությամբ սոցիալական ցանցերի միջոցով:

Ալվարո Կարերասը խոսել է վերջին շաբաթների ընթացքում իր հասցեին հնչած քննադատություններից հետո: Ֆուտբոլիստը, ով կորցրել է տեղը մեկնարկային կազմում, պարզաբանում է տարածել իր սոցիալական էջերում:

«Վերադարձիցս ի վեր ես միշտ աշխատել եմ առավելագույն պրոֆեսիոնալիզմով, հարգանքով և նվիրվածությամբ»

«Վերջին օրերին իմ անձի շուրջ հնչել են որոշակի ակնարկներ և մեկնաբանություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Իմ նվիրվածությունն այս ակումբին և մարզիչներին եղել է անթերի հենց առաջին օրվանից, և այդպես էլ շարունակվելու է: Վերադառնալուցս ի վեր ես միշտ աշխատել եմ առավելագույն պրոֆեսիոնալիզմով, հարգանքով և նվիրվածությամբ: Ես շատ ծանր եմ աշխատել, որպեսզի իրականացնեմ տուն վերադառնալու իմ երազանքը»,- նշում է նա:

«Իմ հարաբերությունները ողջ թիմի հետ շատ լավ են»

Կարերասը նաև պարզաբանել է Ռյուդիգերի հետ կապված միջադեպը և վստահեցրել, որ «դա եզակի և որևէ նշանակություն չունեցող հարց է, որն արդեն հարթված է: Իմ հարաբերությունները ողջ թիմի հետ շատ լավ են»,- եզրափակել է նա:


Ամենակարդացված