«Լիվերպուլի» և «Էվերտոնի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը բացատրել է, թե ինչու պետք է «կարմիրների» փոխավագ, աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդը միանա Մադրիդի «Ռեալին»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «սերուցքայինները» ցանկանում են անվճար ձեռք բերել անգլիացի ֆուտբոլիստին։
«Հարձակվողական պաշտպանը հարձակվողական թիմում ավելի շատ հնարավորություններ ունի գոլային փոխանցումներ կատարելու և պահեր ստեղծելու իր խաղընկերների համար։ Տրենտն արդեն դա անում է «Լիվերպուլում», բայց կարող եք վստահ լինել, որ «Ռեալում» նա դա կանի տարիներ շարունակ։ Որպես «Լիվերպուլի» երկրպագու՝ կարող եք ցանկանալ, որ Տրենտը մնա, բայց եթե նա դառնա «Ռեալի» ֆուտբոլիստ, դա լավ կլինի ինչպես նրա, այնպես էլ մադրիդյան ակումբի համար», – Բենիտեսի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։
Հիշեցնենք, որ Ալեքսանդեր-Առնոլդը «Լիվերպուլի» ակադեմիայի սան է։ Պաշտպանի գործող պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառ։