«Բարսելոնա» - «Ռեալ» ընկերական հանդիպումից հետո կատալոնական ակումբի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խաղընկերներից բողոքել է մադրիդյան գրանդի ֆուտբոլիստ Արդա Գյուլերի մոտ:
«Նրանք չեն օգտագործում իրենց գլուխը: Եթե խելացի գործեին, ամեն ինչ այլ կերպ կլիներ... Տես՝ որքան շատ կորցրին գնդակը վերջին 15 րոպեների ընթացքում»,- գերմանացու խոսքը ֆիքսել է տեսախցիկը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» հաղթել էր 2-1 հաշվով:
Fanat, Realmadrid.am