• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Ռոնալդուն ամենալավն է արել այնպես, որ ես հանգիստ նստեմ պահեստայինների նստարանին»

Հոդվածներ

Անչելոտի. «Ռոնալդուն ամենալավն է արել այնպես, որ ես հանգիստ նստեմ պահեստայինների նստարանին»
05.02.2025
156 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Ռոնալդուի մասին ու հայտնել իր կարծիքը՝ վերջինիս լավագույնը լինելու մասին։ 

Օրերս պորտուգալացին հայտարարել էր, որ նա պատմության ամենակատարյալ ֆուտբոլիստն է։

«Ես անում եմ ամեն ինչ։ Ձեզ ավելի շատ կարող են դուր գալ Մեսին, Մարադոնան կամ Պելեն։ Ես դա հասկանում և հարգում եմ։ Դա ճաշակի հարց է». նշել էր 40-ամյա ֆուտբոլիստը։

«Կրիշտիանուն սերունդներ է կրթել։ Նա ամենալավն է արել այնպես, որ ես հանգիստ նստեմ պահեստայինների նստարանին». հայտարարել է Անչելոտին։

Հիշեցնենք, որ պորտուգալացի հարձակվողը երեկ նշեց իր ծննդյան 40 ամյակը։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված