Մադրիդի «Ռեալը» Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց ի վեր առաջին անգամ շնորհավորել է նրան ծննդյան կապակցությամբ:
«Սիրելի Կրիշտիանու, Մադրիդի «Ռեալը» ջերմորեն շնորհավորում է քեզ 40-ամյակի կապակցությամբ: «Արքայական ակումբի» բոլոր երկրպագուները հիանում են քո լեգենդով ու պատմությամբ: Ուրախ ծննդյան օր՝ մտերիմների ու հարազատների հետ»:
Հիշեցնենք, որ Կրիշտիանուն «Արքայական ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է ու անցկացրած 438 խաղում դարձել է 450 գոլի և 131 ասիստի հեղինակ:
Fanat, Realmadrid.am