Հոդվածներ

Անչելոտի․ «Նրա ոչ մի սխալ ես չեմ հիշում»
04.02.2025
2400 0

Իսպանիայի արքայական գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Լեգանեսին» (06.02.2025, 00:00):

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը։

«Բելինգեմը վնասվածք է ստացել, այդ պատճառով էլ չի մասնակցի առաջիկա խաղին։ Մբապեն նույնպես չի մասնակցի, քանի որ քերծվածք ունի։ Վինիսիուսը պատրաստ է առաջիկա հանդիպմանը»։

«Էսպանյոլի» դեմ խաղում կատարվածը անբացատրելի է։ Մենք ցանկանում ենք բացատրություններ լսել։

Դժվար է ասել, թե որ առաջնությունում են աշխատում լավագույն մրցավարները։ Կարող եմ ասել, որ անգլիացի մրցավարները ավելի քիչ ճնշում են զգում, այդ պատճառով էլ իսպանացի մրցավարներից ավելի լավ են կատարում աշխատանքը»։

«Մենք կորցրինք երկու կարևոր ֆուտբոլիստի՝ Ռյուդիգերին և Ալաբային։ Դավիդը պատրաստ էր «Լեգանեսի» դեմ խաղում ընդգրկվել մեկնարկային կազմում, սակայն վնասվածք ստացավ։ Նրանք երկուսն էլ կվերադառնան 20 օրից։ Սա ծայրահեղ իրավիճակ է մեզ համար։

Վալվերդեին օտագործել կենտրոնական պաշտպանի գոտու՞մ, այդ տարբերակը չի դիտարկվում։ Հնարավոր է՝ Ֆեդերիկոն կխաղա պաշտպանության աջ եզրում։ Խակոբոն, Ռաուլ Ասենսիոն և Չուամենին պաշտպանության կենտրոնում մեր տարբերակներն են։ Մենք վստահում ենք ակադեմիայի ֆուտբոլիստներին և հիմա նրանք հիանալի շանս են ստացել։

Օրելյենը շատ լավն է վերին մենապայքարներում, ինչպես նաև տակտիկապես շատ գրագետ է։ Չուամենին միշտ լավ է խաղում, ես նրա ոչ մի սխալ չեմ հիշում»։


Ամենակարդացված