Հոդվածներ

Ռ. Ասենսիո․ «Երազում եմ երկար տարիներ մնալ «Ռեալում»
19.03.2025
446 0

«Արքայական ակումբի» պաշտպանի հարցազրույցը

«Ուր եմ տեսնում ինձ 10 տարի ա՞նց․ «Ռեալում» և Իսպանիայի հավաքականում։ Իմ երազանքն է երկարաձգել պայմանագիրս «Ռեալի» հետ, երկար ժամանակ մնալ ակումբում և նվաճել Չեմպիոնների լիգան։ Պայմանագրի հարցում ամեն ինչ ինձնից կախված չէ, բայց ես շատ եմ ուզում երկար ժամանակ մնալ ակումբում»։

«Ռեալի» ակադեմիա տեղափոխվելու առաջին ամիսներին շատ եմ արտասվել, քանի որ մայրաքաղաք տեղափոխվելով Լաս Պալմասից՝ թողեցի այնտեղ բոլորին և ամեն ինչ»։

 «Քննչական գործե՞րն։ Կարծում եմ՝ բոլորը հասկանում են, թե ինչ են անում։ Ես այդ ամենին շատ հանգիստ եմ վերաբերվում։ Ապրում եմ այսօրվա օրով։ Վերջնական որոշումն ուղղակի ժամանակի հարց է»։

 «Իմ կարիերայում 125 օրվա ընթացքում մեծ փոփոխությո՞ւններ եղան։ Ամեն ինչ շատ արագ և անսպասելի եղավ։ Աստիճանաբար հարմարվում եմ ամեն նոր բանին»։

 «Ո՞վ ինձ ամենաշատն է օգնել «Ռեալի» ներկա կազմից։ Շատերը, մեր հանդերձարանը հրաշալի է, բայց ամենաշատը՝ Ռաուլը։ Նրա աջակցությունը շատ անհրաժեշտ էր ինձ։ Շատ ժամանակ եմ անցկացնում իսպանացիների հետ, ինչպես նաև՝ Վալվերդեի, Մոդրիչի, Վինիսիուսի և Բելինգեմի։

Ի՞նչ հարաբերություններ ունեմ Անչելոտիի հետ։ Շատ լավ։ Նա շատ մոտ է իր ֆուտբոլիստներին, ինչը շատ կարևոր է նման ակումբում։ Իմ հիմնական թիմում նորամուտից հետո Կառլոն շատ է օգնել ինձ։ Նա շատ է օգնում երիտասարդ ֆուտբոլիստներին։ Հիանալի մարդ է և հիանալի մարզիչ»։

«Մբապեն շատ համեստ, աշխատասեր, հանգիստ և հրաշալի տղա է։ Հումորի լավ զգացում ունի, և ցանկացած իրավիճակում շատ դրական տրամադրվածություն։

Կարծու՞մ եմ արդյոք, որ Կիլիանն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Չեմ կարող այդպես ասել, քանի որ «Ռեալին» բախտ է վիճակվել ունենալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստները»։

«Ռամոսի հետ համեմատություննե՞րը։ Մարդիկ սիրում են համեմատել... Սերխիոն լեգենդ է, ավելի լավ օրինակ հնարավոր չէ գտնել, բայց յուրաքանչյուր խաղացող անհատականություն է։ Ռամոսը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, բայց ես Ասենսիոն եմ և ուզում եմ կառուցել իմ սեփական կարիերան։ Հուսով եմ՝ կկարողանամ մոտենալ Սերխիոյի նվաճումներին»։

Բլից հարցեր

• Ռյուդիգեր թե Պույոլ․ Ռյուդիգեր

• Ռյուդիգեր թե Պեպե․ Ռյուդիգեր

• Ռյուդիգեր թե Ուպամեկանո․ Ռյուդիգեր

• Ռյուդիգեր թե Արաուխո․ Ռյուդիգեր

• Ռյուդիգեր թե Ռամոս․ Ռամոս

• Ռամոս թե Ռ. Դիաշ․ Ռամոս

• Ռամոս թե Նաչո․ Ռամոս

• Ռամոս թե Վան Դեյք․ Ռամոս

• Ռամոս թե Կունդե․ Ռամոս

• Ռամոս թե Ասենսիո, Հիմա՝ Ռամոս, բայց կտեսնենք ապագայում

• Յամալ թե Ն. Ուիլյամս․ Յամալ

• Յամալ թե Ռոդրիգո․ Ռոդրիգո

• Ռոդրիգո թե Հոլանդ․ Ռոդրիգո

• Ռոդրիգո թե Ռաֆինյա․ Ռոդրիգո

• Ռոդրիգո թե Մբապե․ Մբապե

• Մբապե թե Լևանդովսկի․ Մբապե

• Մբապե թե Վինիսիուս․ Վինիսիուս՝ «Ռեալում» ունեցած կարիերայով

• Վինիսիուս թե Խ. Ալվարես։ Վինիսիուս

• Վինիսիուս թե Դեմբելե։ Վինիսիուս

• Վինիսիուս թե Գրիզման։ Վինիսիուս