Սաուդիան Արաբիայից նոր առաջարկ են պատրաստում Վինիսիուսի համար։
Բրազիլացու տրանսֆերային իրավունքները կփորձեն ձեռք բերել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։
As-ի փոխանցմամբ, «Արքայական» ակումբին 300 մլն եվրո կառաջարկեն տրանսֆերի դիմաց։
Իսկ ահա Վինիին կառաջարկվի 1 մլրդ եվրո 5 տարվա համար։
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ բրազիլացին կարող է տեղափոխվել «Ալ-Ահլի»։ Նշվում է նաև «Ալ-Հիլալի» անունը, որն օրերս խզեց պայմանագիրը «Նեյմարի» հետ։
Միևնույն ժամանակ, անձամբ ֆուտբոլիստի հետ ներկա պահին որևէ բանակցություններ չեն տարվում։ «Ռեալում» հույս ունեն ակտիվացնել հրաժարագինը, որը կազմում է 1 մլրդ եվրո։
Los Merengues, Realmadrid.am