Հոդվածներ

Մբապեն հավանել է «Ռեալի» նախկին մարզիչի վերաբերյալ հրապարակումը
22.04.2026
937 0

Instagram-ի score90 էջը հրապարակել է կոլաժ, որտեղ Ժոզե Մոուրինյուն 2012 թվականին պատկերված է «Ռեալի» խաղացողներ Կրիշտիանու Ռոնալդուի և Մեսութ Օզիլի հետ, իսկ 2026-ին՝ Կիլիան Մբապեի և Արդա Գյուլերի հետ։

«Իր աշխատանքի ընթացքում նա Կրիշտիանու Ռոնալդուի արդյունավետությունը բարձրացրեց էլիտար մակարդակից մինչև բացառիկ։ Կարո՞ղ ենք նմանատիպ փոխակերպում տեսնել Կիլիան Մբապեի դեպքում։ Ի՞նչ եք կարծում։ Կա՞ Ժոզե Մոուրինյուի «Ռեալ» վերադարձի հնարավորություն, և եթե այո՝ արդյոք նա համապատասխան մարզիչ կլինի իսպանական գրանդի համար»,- նշվում է հրապարակման մեջ։

Ֆրանսիացին հավանել է այդ հրապարակումը։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված