Մադրիդի «Ռեալը» դիտարկում է պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի հետ պայմանագիրը երկարաձգելու տարբերակը:
Marca-ի հաղորդմամբ՝ «Սերուցքայինները» մտադիր են գործակցությունը շարունակել մինչև 2027-ը կամ 2028-ը:
Սովորաբար, սա հակասում է ակումբի տրանսֆերային քաղաքականությանն, ու 30 տարեկանից բարձր խաղացողների հետ պայմանագրերը երկարաձգվում են առավելագույնը 1 տարով, սակայն գերմանացու դեպքում ցանկանում են բացառություն անել:
Ընթացիկ մրցաշրջանում Ռյուդիգերն «Արքայական ակումբի» կազմում անցկացրել է 25 խաղ, դարձել 2 գոլի հեղինակ:
Fanat, Realmadrid.am