«Ռեալի» ղեկավարությունը կարծես թե կորցնում է վստահությունը Անչելոտիի նկատմամբ։
Relevo-ի փոխանցմամբ, «Բարսելոնայից» կրած պարտությունը Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում ու Լա Լիգայում 8 միավորի տարբերությունը թիմերի միջև, բարդացրել են Կարլո Անչելոտիի իրավիճակը «Ռեալում»։
Այդ ամենից ելնելով սպասվում է, որ ԱԱԱ-ում թիմի ելույթները կարող են որոշիչ դեր ունենալ մարզչի ապագայի հարցում։ Դա կախված է լինելու ոչ միայն վերջնական արդյունքից, այլ նաև նրանից, թե ինչպես է թիմը հանդես գալու։
Անչելոտին սխալվելու իրավունք չունի։ Նա շատ հանգիստ է ընդունում այս իրավիճակը, քանի որ գիտի, թե որքան մեծ են պահանջները «Արքայական» ակումբում։
Իտալացի մասնագետը գիտակցում է, որ մրցաշրջանի ավարտին «Ռեալը» պետք է տիտղոսներ ունենա։
Վաղը «Ռեալը» ուժերը չափելու է «Ալ-Ահլի» ակումբի հետ։ Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 23։00-ին։
Los Merengues, Realmadrid.am