Նոր «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտը ունենալու է բազմաթիվ առավելություններ:
Շարժական խոտածածկի առկայության պայմաններում հնարավորություն կլինի մեկ շաբաթվա ընթացքում անցկացնել թե՛ համերգ, թե՛ բասկետբոլային հանդիպում, թե, օրինակ, «Էլ Կլասիկո»:
Եվրոպական բոլոր՝ շարժական խոտածածկով մարզադաշտերը կառուցված են այնպիսի տարածքներում, որտեղ շրջակայքում շինություններ չկան: Դա պայմանավորված է նրանով, որպեսզի հնարավոր լինի տեղադրվել խոտածածկը հավաքող լայնամաստշաբ մեխանիզմները:
«Սանտիագո Բերնաբեուն» 3 կողմից շրջախատված է շինություններով, սակայն Rodio Kronsa ընկերությունը գտել է լուծումը՝ հենց մարզադաշտի տակ կառուցելով 30 մետր խորությամբ «պահեստ»:
Marca-ն նկարագրվածը ներկայացրել է տեսանյութի տեսքով.
Fanat, Realmadrid.am