«Ռեալի» չեմպիոնական տրիումֆից հետո ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը գովեստի խոսքեր է ասել հարձակվող Կարիմ Բենզեմայի հասցեին:
«Բենզեման հաջող է խաղում այն օրվանից, երբ եկել է «Ռեալ»: Ոչ ոք չի կասկածում, որ նրան կտան «Ոսկե գնդակը»: Կարող եմ ասել՝ մրցանակը նրա գրպանում է»,- Պերեսի խոսքը փոխանցում է AS-ը:
Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում ֆրանսիացի ռմբարկուն խփել է 42 գոլ և դարձել 13 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am