Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» քամբեք կատարեց «Բավարիայի» նկատմամբ ու դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ:
Հատկանշական է, որը մյունխենյան ակումբը այդ հանդիպմանը չէր հրավիրել իր լեգենդար դարպասապահ Օլիվեր Կանին, սակայն դա արել էր մադրիդյան գրանդը:
Հիշեցնենք, որ Օլիվեր Կանը նախորդ մրցաշրջանում հեռացվել էր Գերմանիայի ամենատիտղոսակիր ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնից ու լարված հարաբերություններ ունի ղեկավարության հետ:
Fanat, Realmadrid.am