Զինեդին Զիդանի օգնական Դավիդ Բետոնին ամփոփել է Լա լիգայի 21-րդ տուրի՝ «Ռեալ» - «Լևանտե» հանդիպումը:
«Դժվարին հանդիպում ստացվեց, հատկապես, 9-րդ րոպեին Միլիտաոյի հեռացման պատճառով: Նույնիսկ խաղալով 10 հոգով՝ կարողացանք առաջ անցնել հաշվի մեջ, սակայն «Լևանտեի» պատասխան գոլը խաթարեց մեր տրամադրվածությունը: Երկրորդ խաղակեսը ակտիվ սկսեցինք, սակայն մրցակցի երկրորդ գոլը վերջակետ դրեց:
Սա ցավոտ պարտությունը է, սակայն ես տեսա ճիշտ տրամադրվածությամբ ու բնավորությամբ թիմ, որը պայքարեց մինչև մրցավարի եզրափակիչ սուլիչը: Վստահ եմ, որ «Ռեալի» երկրպագուները նախկինի պես հավատում են թիմին»:
«Ռեալ» - «Լևանտե» խաղն ավարտվել էր 1:2 հաշվով:
Fanat, Realmadrid.am