Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից, հաղորդում է Onda Cero–ը։
Իտալացին հստակ որոշում է կայացրել և իրավիճակի վրա չի ազդի նաև այն հանգամանքը, եթե մրցաշրջանն ավարտի տիտղոսներով։ Իտալացու գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականը։
Հիշեցնենք, որ Կառլոն «Ռեալ» է վերադարձել 2021–ին և նրա գլխավորությամբ «սերուցքայինները» երկու անգամ դարձել են Իսպանիայի չեմպիոն, ՉԼ գավաթակիր, նվաճել ՈՒԵՖԱ–ի սուպերգավաթը և ԱԱԱ–ն։
Ավելի վաղ Կառլո Անչելոտին գլխավորել է «Միլանը», «Չելսին», «Էվերտոնը» և այլ եվրոպական ակումբներ։