Կայացավ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վիճակահանությունը։
Վիճակահանության արդյունքում «Ռեալ Մադրիդին» որպես մրցակից բաժին հասավ «Լեգանեսը»։
Հանդիպումները կկայանան փետրվարի 4–ին, 5–ին և 6–ին։ Հստակ ժամի մասին տեղեկությունը կհաղորդվի ավելի ուշ։
ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉԻ ԲՈԼՈՐ ԶՈՒՅԳԵՐԸ
«Վալենսիա» – «Բարսելոնա»
«Ռեալ Մադրիդ» – «Լեգանես»
«Ատլետիկո Մադրիդ» – «Խետաֆե»
«Ռեալ Սոսիեդադ» – «Օսասունա»
Հիշեցնենք, որ մրցաշարի 1/16 եզրափակիչում «Արքայական ակումբը» 5-0 հաշվով հաղթել էր «Միներային», իսկ 1/8 եզրափակիչում՝ «Սելտային» (5-2):