«Ռեալը» վերջին մարզումն է անցկացրել «Սյուդադ Ռեալ Մադրիդում» ՝ նախապատրաստվելով Արքայական գավաթի 1/8 եզրափակիչի հանդիպմանը, որում «Սանտիագո Բեռնաբեուում» կմրցի «Սելտայի» հետ (17.01.2025, 00:30):
Անչելոտիի թիմը մարզումը սկսել է հոդերի տաքացումով և փոքր շրջաններով վարժություններ կատարելով։
Այնուհետև իրականացվել են տակտիկական աշխատանքներ և վարժություններ՝ ուղղված գնդակի տիրապետմանը, վերահսկմանը, գնդակի դուրսբերմանը և պրեսինգին։ Դրանից հետո անցկացվել են մի շարք հանդիպումներ փոքր չափսի դաշտում և մարզումն ավարտել դեպի դարպասը հարվածներ կատարելով։