Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկորրդ տուրում «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեուում» 2-0 հաշվով հաղթեց «Լայպցիգին»:
Հանդիպումից հետո ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է խաղի լավագույն ֆուտբոլիստին: Մրցանակին արժանացել է «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն:
Հոկտեմբերի 5-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին, «Ռեալն» ընդունելու է «Շախտյորին»:
Fanat, Realmadrid.am