• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի․ «Չուամենին կդադարի խաղալ կենտրոնական պաշտպանի դիրքում, երբ Ալաբան վերադառնա»

Հոդվածներ

Անչելոտի․ «Չուամենին կդադարի խաղալ կենտրոնական պաշտպանի դիրքում, երբ Ալաբան վերադառնա»
15.01.2025
417 0

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» տանն ուժերը կչափի «Սելտայի» հետ (17.01.2025, 00:30):

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը

«Սելտայի» դեմ վաղվա հանդիպումը մեզ հնարավորություն կտա լավ արձագանքել Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում կրած պարտությանը։ «Բարսելոնայի» դեմ խաղում մենք չափազանց շատ սխալներ գործեցինք, և մենք արդեն վերլուծել ենք դրանք։ Հասարակությունն ասում է, որ մենք տակտիկապես պատրաստված թիմ չե՞նք։ Դա ինձ չի նյարդայնացնում, քանի որ դա ճիշտ չէ։

Մենք ունենք երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնց ես լիովին վստահում եմ․ նույնիսկ նրանց, ովքեր հիմա իրենց լավագույն մակարդակում չեն խաղում։ Մենք հիասթափված ենք Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչի արդյունքից, բայց մինչ այդ մենք շատ եզրափակիչներ ենք հաղթել և շարունակում ենք պայքարել մնացած բոլոր տիտղոսների համար։

Հնարավոր է, որ «Սելտայի» հետ սպասվող խաղում փոփոխություններ անեմ մեկնարկային կազմում, բայց անկախ ամեն ինչից՝ օգտագործելու եմ հնարավոր ամենաուժեղ կազմը։ Վաղը Լունինը հաստատ կխաղա»։

«Ես վստահ եմ, որ Չուամենին լավ է իրեն դրսևորում կենտրոնական պաշտպանի դիրքում, դա հաստատում է վիճակագրությունը։ Այդուհանդերձ, հասկանում եմ, որ դա նրա բնական դիրքը չէ։ Երբ Ալաբան վերադառնա, Չուամենին կրկին կխաղա կիսապաշտպանությունում»։

 «Ձմեռային տրանսֆերային պատուհա՞ն։ Մենք քննարկում ենք դա ակումբի ղեկավարության հետ, բայց ձեզ ոչինչ չեմ ասի»։

«Ռաուլ Ասենսիոն կենտրոնական պաշտպան է, նա սովոր չէ խաղալ պաշտպանության աջ եզրում։ Ռաուլը շատ լավ խաղեր է անցկացրել, բայց նա գլխավոր թիմի անդամ է ընդամենը 2 ամիս»։


Ամենակարդացված