Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպաններ Ֆեդերիկո Վալվերդեն ու Ջուդ Բլեինգեմն, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչին:
The Athletic-ի ինսայդեր Գիլերմո Ռայի հաղորդմամբ՝ չնայած մկանային լարվածությանը՝ ակումբում վստահ են, որ ուրուգվայցին ու անգլիացին կարող են մասնակցել «Էլ Կլասիկոյին»:
Այս պայմաններում Կառլո Անչելոտին չի փոխի 4-3-3 խաղային սխեման, ու մարտավարական լուրջ փոփոխություններ նույնպես չեն լինի:
Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հունվարի 12-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին: