Հոդվածներ

Անչելոտի․ «Մոտ ենք մեր լավագույն մարզավիճակին»
10.01.2025
671 0

Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 3–0 հաշվով հաղթեց «Մալյորկային» և նվաճեց եզրափակիչի ուղեգիր։

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը

 «Այսօր մենք չցուցադրեցինք մեր լավագույն մակարդակը, բայց, այնուամենայնիվ, լավ հանդիպում անցկացրինք և արժանի հաղթանակ տարանք։ Մենք չէինք սպասում այսպիսի ուժեղ շոգին, որը վերջում ազդեց մեր խաղի ռիթմի վրա։ Երբ կհասնենք մեր լավագույն մարզավիճակին։ Մենք մոտ ենք դրան, մենք կայուն կերպով հասնում ենք լավ արդյունքների։ Հիմա մեր գործերը բավականին լավ են։

Մենք առաջընթաց ենք գրանցել, քանի որ Բելինգեմը, Վինիսիուսն ու Մբապեն դարձել են դաշտում ավելի լավ համագործակցող։ Ճիշտ այդ պատճառով մենք զգալիորեն բարելավել ենք մեր խաղը»։

«Ես պնդում եմ, որ խաղից հետո տեղի ունեցած բախումը ավելորդ էր, քանի որ հանդիպումն արդեն ավարտվել էր։ Ես չեմ մեղադրում ոչ «Մալյորկայի», ոչ էլ «Ռեալի» ֆուտբոլիստներին, բայց այդ բախումն իմաստ չուներ։ Ես փորձեցի մի փոքր հանգստացնել խաղացողներին՝ զրուցելով Մաֆեոյի հետ։ Ամեն դեպքում, ոչ մի լուրջ բան տեղի չունեցավ»։

 «Հիմա Մբապեն իր լավագույն պահերն է ապրում «Ռեալում»։ Նա շարունակում է գոլեր խփել և առաջադիմել։ Աստիճանաբար Կիլիանը վերադառնում է իր լավագույն մարզավիճակին, բայց, այնուամենայնիվ, ես նույնիսկ չգիտեմ, թե որն է նրա լավագույն մակարդակը։ Իր տաղանդով Մբապեն կարող է դառնալ ով ուզում է»։

 «Դժվար է ասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում՝ «Բարսելոնայի» դեմ (12.01, 23։00)։ Վերջին շրջանում մենք հաղթել ենք կատալոնացիներին Իսպանիայի գավաթում (4:0) և անցած մրցաշրջանի սուպերգավաթի եզրափակիչում (4:1), բայց նրանք նույնպես երկու անգամ հաղթել են մեզ «Բեռնաբեուում»․․․ Այնուամենայնիվ, առաջիկա հանդիպման ժամանակ մենք պետք է ավելի լավ խաղանք»։

«Սաուդյան Արաբիայում հրաշալի երկրպագուներ կան։ Նրանք շատ ուժեղ աջակցեցին մեզ այսօր՝ հանդիպման ընթացքում»։

«Օլմոյի և Պ․ Վիկտորի գրանցումը Լա Լիգայու՞մ։ Ես այս թեմայի վերաբերյալ կարծիք ունեմ, բայց չեմ ուզում խոսել դրա մասին։ Իմ կարծիքը կպահեմ ինձ»։



Ամենակարդացված