«Ռեալի» նախկին կիսապաշտպանի մամուլի ասուլիսը
«Խոսելուի խոսքե՞րը, նորմալ է, քանի որ նա ցանկանում է հաղթել։ «Ռեալի» ֆուտբոլիստները կարող են դուրս թողնել ինձ Եվրոպայի առաջնությունից՝ ավարտելով իմ կարիերա՞ն։ Կարևորն այն է, որ նրանք չէին ցանկանում ինձ թոշակի ուղարկել ակումբում։ Նրանք իմ ընկերներն են։
Խոսելուն ցանկանում է, որ Իսպանիան դուրս գա կիսաեզրափակիչ, բայց մեր հավաքականը շատ որակներ ունի, որը կարող է խանգարել նրա ցանկությանը։ Ցանկացած պարագայում, հետաքրքիր հանդիպում է սպասվում։
Երկու թիմերում էլ հանդես են գալիս բարձր մակարդակի ֆուտբոլիստներ։ Մենք գիտենք իսպանացիների թույլ և ուժեղ կողմերը։ Ըստ իս, նման հանդիպումները ելքը վաղուց վճռվում է դաշտի կենտրոնում։ Տեսնենք՝ ինչ տեղի կունենա, սակայն հուսով եմ, որ դա իմ վերջին հանդիպումը չի լինի»։
«Իմ սանրվա՞ծքը, ինձ դա շատ դուր է գալիս, բայց կինս չի հավանում (ծիծաղում է)»:
Խոսելու. «Հուսով եմ, որ ուրբաթ օրը կտեսնենք Կրոսի վերջին հանդիպումը»