Լա լիգայի ընթացիկ մրցարջանի առաջին հատվածում VAR համակարգով «Բարսելոնայի» օգտին 8 որոշում է գրանցվել: Սա լավագույն ցուցանիշն է Իսպանիայի առաջնությունում:
Երկրորդ տեղում «Վիլյառեալն» է (7 որոշում), եռյակը եզրափակում է «Ատլետիկը» (6): Մադրիդյան ակումբներ «Ռեալի» ու «Ատլետիկոյի» օգտին տեսակրկնությունների համակարգով կայացվել 3-ական որոշում:
Լա լիգայի 18 տուրից հետո առաջատարը «Ատլետիկոն» է , որը վաստակել է 41 միավոր, Արքայական ակումբը նույնքան խաղում վաստակել է 40 միավոր ու 2-րդն է:
Fanat, Realmadrid.am