• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կարվախալն ասել է՝ որտեղ կշարունակի կարիերան «Ռեալից» հեռանալուց հետո

Հոդվածներ

Կարվախալն ասել է՝ որտեղ կշարունակի կարիերան «Ռեալից» հեռանալուց հետո
31.12.2024
1288 0

«Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը խոսել է իր ապագայի մասին:

«32 տարեկան եմ, ու վաղուց երեխա չեմ: Ինձ  4-5 տարի է մնացել մեծ ֆուտբոլում: Եթե հեռանամ «Ռեալից», չեմ ցանկանա մնալ Եվրոպայում, քանի որ չեմ ուզում «Արքայական ակումբի» դեմ խաղալ Իսպանիայի առաջնությունում կամ Չեմպիոնների լիգայում: Կատարը կարիերաս շարունակելու ամենահավանական տարբերակներից է»,- իսպանացու խոսքը փոխանցում է Esquire-ը:

Հիշեցնենք, որ Դանին մադրիդյան գրանդի կազմում ելույթ է ունենում 2013 թվականից ու 427 խաղում խփել է 14 գոլ, կատարել 65 գոլային փոխանցում:

Fanat, Realmadrid.am