Վինիսիսու Ջունիորը կարող է դառնալ ակումբի սեփականատեր։
ESPN-ը, հաստատելով COPE-ի տեղեկությունները, հայտնում է, որ բրազիլացին դիտարկում է Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնի ակումբներից մեկը ձեռք բերելու հնարավորությունը։
«Ռեալի» վինգերը ժամանակից շուտ է սկսել մտածել ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո իր ապագայի մասին։
Կես տարի առաջ նրա խաղընկեր Կիլիան Մբապեն ևս դարձավ ֆուտբոլային ակումբի բաժնետեր։ Նա ձեռք բերեց «Կան» ակումբի 80% ակցիաները 20 մլն եվրոյի դիմաց։
Los Merengues, Realmadrid.am