Վինիսիուս Ջունիորին թույլ են տվել «Ռեալի» մյուս ֆուտբոլիստներից ավելի վաղ մեկնել հանգստի։ Քանի որ բրազիլացին որակազրկված էր «Սևիլիայի» դեմ խաղի համար, նա որոշել է մեկնել ԱՄՆ։
Վինին այցելել է «Մայամի Դոլֆինս» - «Սան Ֆրանցիսկո» բեյսբոլյան հանդիպմանը։
«Ռեալի» վինգերը մեծ հավանականությամբ իր ամանորյա հանգիստը կանցկացնի ԱՄՆ-ում, և նույնիսկ լուսանկար է հրապարակել Մայամիի ծովափերից մեկից։
Բրազիլացին պետք է թիմին միանա դեկտեմբերի 30-ին ու նախապատրաստվի «Վալենսիայի» դեմ կայանալիք հանդիպմանը, որը տեղի է ունենալու 2025 թվականի հունվարի 3-ին։
Los Merengues, Realmadrid.am