• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Տեո Էրնանդես. «Ես և Հակիմին քիչ էինք խաղում «Ռեալում». հեռանալը ճիշտ էր»

Հոդվածներ

Տեո Էրնանդես. «Ես և Հակիմին քիչ էինք խաղում «Ռեալում». հեռանալը ճիշտ էր»
22.02.2021
569 0

«Միլանի» պաշտպան և «Ռեալի» նախկին ֆուտբոլիսը Տեո Էրնանդեսը նշել է, թե ինչու են նա և Աշրաֆ Հակիմին որոշել հեռանալ Մադրիդից։ 

«Ես ու Աշրաֆը քիչ էին խաղում «Ռեալում»։ Մեզ համար լավագույն տարբերակը այլ ակումբ տեղափոխվելն էր։ Հիմա մենք կատարած մեծ աշխատանքի շնորհիվ հայտնվել ենք Միլանում։ 

Աշրաֆը հիանալի ֆուտբոլիստ է։ Նա տաղանդավոր է, ունի արագություն և տեխնիկա։ Մենք բավական նման ենք իրար ու շատ ժամանակ ենք անցկացնում միմյանց հետ։ Նա շատ լավ տղա է ու հիանալի ընկեր». ասել է Տեոն։ 

Էրնանդեսը արդեն երկրորդ մրցաշրջանն է անցկացնում «Միլանի» կազմում։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։ 

Հակիմին «Ինտերի» կազմում հանդես է գալիս այս մրցաշրջանի մեկնարկից։ Մինչ այս իտալական ակումբի կազմում նա մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված