Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/16 երափակչում «Ռեալը» 1:2 հաշվով պարտվեց «Ալկոյանոյին» և դուրս մնաց պայքարից:
Հանդիպման հերոսներից մեկը դարձավ մրցակցի 41-ամյա դարպասապահը: Ինչպես հաղորդում է Opta պորտալը, Խոսե Խուան Ֆիգեյրաշը 10 սեյվ է կատարել: Հատկանշական է, որ ընթացիկ մրցաշրջանում ոչ մի դարպասապահի չի հաջողվել այդպիսի ցուցանիշ գրանցել «արքայական» ակումբի դեմ խաղում
Նշվում է նաև, որ «Ռեալը» նախորդ անգամ «Ալկոյանոյին» պարտվել էր 70 տարի առաջ՝ 1951 թվականի փետրվարի 4-ին:
Fanat, Realmadrid.am