Մադրիդի «Ռեալի» լեգենդ Խոսելուն անդրադարձել է «Արքայական ակումբից» հեռանալու որոշմանը:
«Դա կարիերայիս դժվարին պահերից էր՝ մերժել «Ռեալի» առաջարկը: Այնուամենայնիվ, ակումբը շարունակում է աճել ու զարգանալ. այդ պահին պայմանագիր էին կնքել աշխարհի լավագույն հարձակվողներից երկուսի՝ Կիլիան Մբապեի ու Էնդրիկի
հետ: Իմ տարիքում պետք է մտածել ընտանիքի մասին ու հասկանալ՝ ինչ տեղի ունեցավ նախորդ մրցաշրջանում... «Ռեալից» հեռացա տիտղոսներով ու գլուխս բարձր»,-իսպանացու խոսքը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Խոսելուն փայլուն փոխարինման դուրս եկավ «Բավարիայի» դեմ ՉԼ-ի կիսաեզրափակիչի պատասխան խաղում, ու նրա դուբլի շնորհիվ «Ռեալը» դուրս եկավ եզրափակիչ, որտեղ էլ հաղթելով «Բորուսիա Դ.»-ին՝ 15-րդ անգամ նվաճեց բաղձալի գավաթը:
Fanat, Realmadrid.am